ТАСС-ը տեղեկացնում է, որ Ստամբուլում ավարտվել են բանակցությունները Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև։ Բանակցությունների երկրորդ փուլն սկսվել է նախատեսվածից ավելի քան 1,5 ժամ ուշ, ընթացել է ռուսերենով ու տևել մեկ ժամից ավելի։ Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև ուղիղ բանակցությունների երրորդ փուլը ևս կանցկացվի Ստամբուլում։               
 

Քաղաքականությամբ մի զբաղվեք, զբաղվեք ձեր գործով՝ ազգային անվտանգության ապահովմամբ

Քաղաքականությամբ մի զբաղվեք, զբաղվեք ձեր գործով՝ ազգային անվտանգության ապահովմամբ
01.06.2025 | 19:34

Ոչինչ անարձագանք չպետք է մնա: Նրանց ոչ մի հրաձգություն և մարտահրավեր չպետք է թողնել անհետևանք: Թողեցիք անարձագանք՝ հաջորդն ավելի սարսափելի, անբարո ու վտանգավոր է լինելու: Երկու նկատառում, մեկը՝ ինստիտուցիոնալ, մյուսը՝ քաղաքային: Երկուսն էլ՝ սթափեցման ակնկալիքով:

Ինստիտուցիոնալ

Հայաստանի երրորդ հանրապետության Ազգային անվտանգության ծառայություն, դու իրականում չես զգու՞մ, որ քո ինստիտուցիոնալ գոյությունը բացարձակ իմաստազուրկ է դառնում, քանի դու չես նկատում Հայաստանի երրորդ Հանրապետության համար առաջին և իրական ազգային անվտանգության մակարդակի սպառնալիքներ արտադրողին:

Չես նկատու՞մ, որ հանուն իշխանության պահպանման այս երկրի վարչապետի համար այլևս բացարձակ էական չէ, թե ինչ տարածք ու ինչ սահմաններով կամ առանց սահման, ինչ ազգություն ու ինչ արժեքներ և կրոն դավանող բնակչություն կլինի այդ ենթադրյալ երկիր-տարածքում: Կարևորը՝ ինքը լինի էնտեղ և էն դիրքով, որտեղ հիմա է: Դուք կոչվում եք նախ՝ ազգային և հետո՝ անվտանգության ծառայություն: Ոչ ազգային է թողնում, ոչ անվտանգություն (ներքին ու արտաքին), և դա անողի քաղաքական վարքն արդեն ազգային անվտանգության մակարդակի սպառնալիք է:

Հայաստանի չորրորդ հանրապետություն կարող է էլ չլինել, որ դու էլ լինես Հայաստանի չորրորդ հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը: Էս հանրապետությունը բարոյազրկում, իմաստազրկում, լուծարում, փակում, ու կազմաքանդում են բարձրագույն մակարդակով: Էստեղ վաղուց որևէ քաղաքական բան այլևս չկա, ու «մենք քաղաքականությանը չենք խառնվումը» չի անցնի: Քաղաքականությանը մի խառնվեք, ոչ էլ զբաղվեք դրանով, զբաղվեք ձեր գործով՝ ազգային անվտանգության ապահովմամբ: Նա վաղուց ձեր զբաղվելու և՛ օբյեկտն է, և՛ սուբյեկտը: Սթափեցրեք ու ներկայացրեք այս վարքի վտանգները, եթե նա միայնակ այլևս ունակ չէ որևէ բան ընկալել ու գիտակցել:

Քաղաքային

Հին երևանյան մի զրույց կա. «Դոմփողը դրանից չի խոսում, անում ա: Դրանից խոսում ա դոմփվողը»: Նույն թեման էժան ու ճղճիմ բանսարկության ոճով շարունակողի կողքին մեկը չկա՞, որ ասի՝ արածդ ոչ տղամարդկային ա, ոչ սոլիդություն, ոչ քաղաքականություն, ոչ էլ զբաղեցրածդ պաշտոնին մոտ ու հարիր բան: Սրանով քեզ դարձնում ես հայտնի հին երևանյան ասացվածքի «դրանից խոսողը»:

Ամոթ ա, ուշքի բերեք: Էս երկիրը դարձել է մի հոգու ուղեղի վայրիվերումների գերին:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 695

Մեկնաբանություններ